Ծործոր (գետ)
Արտաքին տեսք
Ծործոր | |
---|---|
Ծործոր գետը Որոտնավանքի մոտակայքում | |
Բնութագիր | |
Երկարություն | 12 կմ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Մեծ Իշխանասար |
Գետաբերանի տեղակայում | Որոտան |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Երկիր | Հայաստան |
Երկրամաս | Սյունիքի մարզ |
Ծործոր, Զորզոր, գետ Հայաստանի Սյունիքի մարզում։ Սկիզբ է առնում Մեծ Իշխանասար լեռան հարավարևմտյան լանջերից, հորդաբուխ աղբյուրներից և Վաղատին գյուղից 0,5 կմ հարավ ձախից միախառնվում Որոտան գետին։ Երկարությունը 12 կմ է։ Ոռոգում է մասամբ Նորավան, մասամբ Վաղուգի ու Որոտնավան գյուղերի հողատարածությունները։ Ունի սառնորակ ջուր, ափերին աարածված են պտղատու այգիներ[1][2]։ Անգեղակոթ գյուղից 4 կմ հեռավորության վրա՝ Ծործոր գետի աջ ափին գտնվում են Ծործոր աղբյուրներ[3][4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 61 — 150 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 864 — 992 էջ։
- ↑ «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին». www.arlis.am. 14 օգոստոսի 2008 թվական. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն, Բնության հուշարձանների ցանկ». www.mnp.am. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.
|